ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Վրաստանի կառավարությանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև ցուցաբերած միջնորդության համար
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Վրաստանի կառավարությանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև ցուցաբերած միջնորդության համար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Վրաստանի կառավարությանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության համար,- այս մասին հայտարարել է Հելգա Մարիա Շմիդը՝ իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ նպատակն իրագործվել է բազմաթիվ դերակատարների արդյունավետ համագործակցության միջոցով:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հարևանների, Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունը վերականգնելու հարցում ցուցաբերած միջնորդության համար: Սա տարբեր դերակատարների, այդ թվում՝ ԵՄ-ի և Շվեդիայի, ԵԱՀԿ-ի գլխավորությամբ արտակարգ համագործակցության օրինակ էր: Մենք խոսեցինք Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մասին, որտեղ ԵԱՀԿ-ն շատ կլինի ակտիվ ներգրավված», – ասաց նա:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների: