Երկու աշակերտի սպանության առնչությամբ վարչապետը տարածել է հայտարարություն
Երկու աշակերտի սպանության առնչությամբ վարչապետը տարածել է հայտարարություն

Թբիլիսիում երկո աշակերտի սպանության կապակցությամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին տարածել է հայտարարություն:

«Ծայրահեղ ցնցված եմ երեկ, Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության պատճառով, որի հետևանքով զոհվել է երկու դեռահաս: Ցավակցում եմ նրանց ընտանիքներին, մտերիմներին և ընկերներին:

Սա ընդհանուր ողբերգություն է, որը ցնցել է բոլորին և մեկ անգամ ևս առիթ տվել մտածելու, թե ինչպես հասանք նրանք, որ մեր երիտասարդները, մեր երեխաները այսպիս սաստիկ և անգութ կերպով մահվան են դատապարտում միմյանց:

Մենք բոլորս պետք է միավորվենք, որպեսզի խաղաղ և առողջ միջավայր լինի առաջին հերթին մեր ապագա սերնդի համար: Այս ուղղությամբ առաջատար դեր ունի կրթության համակարգի շուրջ մեր համախամբվածությունը:

Այս ծանր պահին ցանկանում եմ հույս հայտնել, որ համատեղ ուժերով կանենք ամեն բան, որպեսզի նման ողբերգություն այլևս չկրկնվի»,- հայտարարում է վարչապետը:

Ներքին գործերի նախարարությունը Խորավայի փողոցում տեղի ունեցած կանխամտածված սպանության փաստը բացել է տաք հետքով,- այս մասին ասվում է ՆԳՆ-ի կողմից տարածած հայտարարությունում: Խորավայի փողոցում տեղի ունեցած կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 2001 թվականին ծնված անձի: