Եվրոպայում վատ եղանակների պատճառով Քութաիսիի օդանավակայանից չեղյալ է հայտարարվել մի քանի չվերթ
Եվրոպայում վատ եղանակների պատճառով Քութաիսիի օդանավակայանից չեղյալ է հայտարարվել մի քանի չվերթ

Քութաիսիի օդանավակայանից չեղյալ է հայտարարվել մի քանի չվերթ: Չվերթների չիրականացումը կապված է Եվրոպայում վատ եղանակների հետ:

Քութաիսիի օդանավակայանի լրատվությամբ Wizz Air ավիաընկերության թռիչքը  Լոնդոնի «Լութոն» օդանավակայանից դեպի Քութաիսի  չեղյալ է հայտարարվել Լոնդոնում առատ ձյան պատճառով:

 

Հետաձգվել է նաև այսօր առավոտյան ծրագրվող  Քութաիսի-Բեռլին չվերթը, ինչպես նաև հետաձգվել է Միլան-Քութաիսի չվերթը:

Հավելյալ լրատվություն ստանալու համար ուղևորները հնարավորություն ունեն զանգահարել 0431 23 70 00; 0431 23 70 01 հեռախոսահամարներով: