Յացեկ Չապուտովի. Կրկին կոչ ենք անում Ռուսաստանին, հետ վերցնել Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի ճանաչումը և դուրս բերել զորքը այս տարածքներից
Յացեկ Չապուտովի. Կրկին կոչ ենք անում Ռուսաստանին, հետ վերցնել Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի ճանաչումը և դուրս բերել զորքը այս տարածքներից

Կրկին կոչ ենք անում Ռուսաստանին, հետ վերցնել Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի ճանաչումը, լիովին կատարի 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրի պայմանները և դուրս բերել զորքը այս տարածքներից,- այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է Ժնևի միջազգային բանակցություններում շարունակվեն ջանքերը, որպեսզի կոնֆլիկտը լուծվի խաղաղ ճանապարհով:

Մեզ իհարկե վրդովեցնում է վատթարացած հումանիտար վիճակը, որը առկա է բռնազավթված տարածքներում, ուստի մենք աջակցում ենք Հարավային Օսեթիայից և Աբխազիայից բռնի տեղահանված անձանց և բանաձևերին, որոնք ընդունվել են բռնազավթված տարածքների հետ կապված:

Աջակցում ենք նաև Վրաստանի կառավարության «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար նախաձեռնությանը:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել այն աջակցությունը, որն իմ երկիրը հայտնում է ձեր եվրոպամետ կուրսի նկատմամբ: Վրաստանը դրացիներից առաջատարն է և ուրախ եմ, որ վերջին գագաթնաժողովն ընդգծել է Վրաստանի եվրոպական ձգտումները»,- հայտարարել է Յացեկ Չապուտովիչը: