Խուճապի հիմք չկա, սակայն գտնում եմ, որ ստիպված ենք ժամանակավորապես դադարեցնել ուղիղ ավիաչվերթները Չինաստանից
Խուճապի հիմք չկա, սակայն գտնում եմ, որ ստիպված ենք ժամանակավորապես դադարեցնել ուղիղ ավիաչվերթները Չինաստանից

Գտնում եմ, որ ստիպված կլինենք որոշում ընդունել Չինաստանից ուղիղ ավիաչվերթները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ,֊ այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան։

Նրա խոսքով, էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես նաև առողջապահության նախարարությունը և այլ գերատեսչություններ ներգրավված են համակարգող խմբում և անում են հնարավորինս, նոր կորոնավարակի դեմ պայքարի համար։

«Այս գործընթացում առաջնային դերն ունի առողջապահության նախարարությունը, սակայն բոլորս մասնակցում ենք։ Մենք ստուգում ենք բոլոր ուղևորներին և չնայած նրան, որ խուճապի հիմք չկա, գտնում եմ, որ ստիպված ենք ժամանակավորապես դադարեցնել ուղիղ ավիաչվերթները Չինաստանից»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան։

Բացի այդ, չեղարկվել է հունիսի 25֊ին և 27֊ին ծրագրված Պեկին֊Ուրումչի֊Թբիլիսի ավիաչվերթները։ Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել են քաղաքացիական ավիացիայի գործակալությունից, չվերթները չեղարկվել են չինական կողմի որոշմամբ։