Վերջին շրջանում որոշ անպատասխանատու քաղաքական գործիչների, ինչպես նաև փորձագետների կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ և այդ կեղծ տեղեկատվության ակնհայտ նպատակը տարրական անհիմն խուճապ սերմանելն է. Գիորգի Գախարիա

Խուճապ սերմանելը այժմ ամենավատ բանն է, որը կարող է պատասխանատու քաղաքացին անի երկրին, նամանավանդ ամբողջովին անհիմն խուճապ,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Ցավոք, վերջին շրջանում որոշ անպատասխանատու քաղաքական գործիչների, ինչպես նաև փորձագետների կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ և այդ կեղծ տեղեկատվության ակնհայտ նպատակը տարրական անհիմն խուճապ սերմանելն է բնակչության շրջանում, ինչը բացարձակապես անընդունելի է: Խուճապ սերմանելը այժմ ամենավատ բանն է, որը կարող է պատասխանատու քաղաքացին անի երկրին, նամանավանդ ամբողջովին անհիմն խուճապ: Վերջին ամիսներին մեր համատեղ պայքարը հաջող էր, քանի որ մենք միասնական, համախմբված պայքարել ենք մի քանի ռազմաճակատներում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: