Խուլոյում ընթանում է բողոքի ցույց
Խուլոյում ընթանում է բողոքի ցույց

Խուլոյում, Ծաբլանա գյուղում ընթանում է բողոքի ցույց: Աղետից տուժած ընտանիքները պահանջում են վերանորոգել Բաթումիում իրենց հանձնված բնակարանները:

Ցուցարարների խոսքով, իրենց շենքում փախստականներին փոխանցվել են վերանորոգված բնակարաններ:

Ակցիայի մասնակիցները խոսում են նաև գյուղում խմելու ջրի խնդրի մասին և պնդում, որ աղբյուրները չորացել են Սխալթայում ՀԷԿ-ի կառուցումից հետո:

Հավաքվածները պահանջում են հանդիպում Աջարիայի կառավարության նախագահի հետ: Նրանց արձագանքել է Խուլոյի քաղաքապետը: Վախտանգ Բերիձեի խոսքով, տուժած բնակչությանը փոխանցվել են բնակարաններ և այլ տեսակի օգնություն չի նախատեսվում: Ինչ վերաբերում է խմելու ջրին, նրա խոսքով, միջոցներ են տրամադրվում վերականգնողական աշխատանքների համար: