Խուան Գուայդոն պատրաստվում է վերադառնալ հայրենիք
Խուան Գուայդոն պատրաստվում է վերադառնալ հայրենիք

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոն պատրաստվում է վերադառնալ հայրենիք:

Քաղաքական գործչի խոսքերով, Էկվադոր այցից հետո վերադառնալու է Վենեսուելա: Գուայդոն իր կողմնակիցներին կոչ է արել մարտի 4-5-ի համար հավաքվել ցույցի:

Գուայդոյի դեմ հարուցված է գործ, որի պատճառով նա չէր կարող լքել երկիրը:

Վենեսուելայում մասսայական բողոքի ցույցերը սկսվել էին հունվարի 22-ին, Նիկոլաս մադուրոյի երկրորդ ժամկետով երդմնակալությունից հետո: Միջազգային հանրության մեծ մասը չի ճանաչել Նիկոլաս մադուրոյի երդմնակալությունը: Միջոցառման ավարտից հետո Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ: Նրան պաշտոնապես ճանաչել են ԱՄՆ-ն, Եվրամիության երկրների մեծամասնությունը, կանադան, Ավստրալիան, Լատինական Ամերիկայի երկրների մի մասը և Վրաստանը: Նիկոլաս Մադուրոյին աջակցում է Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան: