Խուան Գուայդոի կողմ անցած զինվորականների և Նիկոլաս Մադուրոյի կողմնակից զինվորների միջև տեղի է ունեցել բախում

Վենեսուելայում իրավիճակը լարվել է: «Ռոյտեր» գործակալությունը հենվելով ականատեսներին գրում է, որ երկրի ժամանակավոր նախագահ, Խուան Գուայդոի կողմ անցած զինվորականների և Նիկոլաս Մադուրոյի կողմնակից զինվորների միջև տեղի է ունեցել բախում: Լսվել են կրակոցի ձայներ: Մինչ այդ Գուայդոն տեսաուղերձով դիմել է ժողովրդին և կոչ արել ներգրավվել Մադուրոյի դեմ որոշիչ պայքարին: Տեսանյութը ձայնագրվել է ավիաբազաներից մեկում:

Խուան Գուայդոն հայտարարում է, որ զինված ուժերի այն մասերը, որոնք մինչ այդ աջակցում էին Մադուրոյին, անցել են իր կողմ:

Տեսանյութում երևում է նաև վենեսուելացի ընդիմադիր գործիչ Լեոպոլդո Լոպեսը, որին ազատել են մի քանի օր առաջ: