Խուան Գուաիդոյի պատգամավորի անձեռնմխելիությունը չեղարկել են
Խուան Գուաիդոյի պատգամավորի անձեռնմխելիությունը չեղարկել են

Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Խուան Գուադիոյի պատգամավորի անձեռնմխելիությունը չեղարկել են: Որոշումը կայացրել է օրենսդրական վեհաժողովը, որը վերահսկվում է Նիկոլաս Մադուրոյի կողմից:

Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելուց հետո Խուան Գուաիդոյին սպասվում է ձերբակալություն: Վենեսուելայում նրա դեմ ընթանում է երկու հետաքննություն: Անձամբ Գուաիդոն կարծում է, որ Նիկոլաս Մադուրոյի գործակալները կփորձեն նրան առևանգել:

Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է արդեն երկու ամիս: Հունվարի 22-ին կայացավ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությունը, որից հետո երկրում սկսվեցին մասսայական բողոք ցույցեր: Ակցիաների մեկնարկից հետո պատգամավոր Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Աշխարհի ավելի քան 50 երկիր Գուաիդոյին ճանաչել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար, այդ թվում նաև Վրաստանը: