Խստացվում են Թուրքիայից Վրաստան բեռնատարների վարորդների մուտք գործելու պայմանները
Խստացվում են Թուրքիայից Վրաստան բեռնատարների վարորդների մուտք գործելու պայմանները

Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը սոցիալական ցանցում իր էջի վրա տարածել է հայտարարություն, որտեղ սեփական քաղաքացիներին կորոնավարակի կապակցությամբ լրատվություն է փոխանցում, Վրաստան մուտք գործելու ժամանակ հաստատված նոր կարգի մասին:

Հայտարարության մեջ ասված է, որ բեռնատարների վարորդները ստիպված կլինեն սահմանին ներկայացնել անձնագիրը: Հայտարարության համաձայն, այս պահին չի թույլատրվում մուտք գործել Վրաստան այն քաղաքացիներին, որոնց անձնագիրը հաստատում է, որ նրանք վերջին 21 օրվա ընթացքում  գտնվել են ՝ Չինաստանում, Իրանում, Հարավային Կորեայում կամ Իտալիայում:

Ըստ հայտարարության ՝ այդ միջոցները կարող են փոխվել: