Խոստացել էինք, որ շուտով կդիտենք սեփական ուժերով վերականգնված առաջին «Սու 25»-ը, որի հաջող փորձնական թռիքը տեսաք բոլորդ. Ջուանշեր Բուրճուլաձե
Խոստացել էինք, որ շուտով կդիտենք սեփական ուժերով վերականգնված առաջին «Սու 25»-ը, որի հաջող փորձնական թռիքը տեսաք բոլորդ. Ջուանշեր Բուրճուլաձե

Վրաստանի խորհրդարանում, «Նախարարի ժամ» ձևաչափով զեկույց ունենալու ժամանակ, Ջուանշեր Բուրճուլաձեն ավիացիոն կարողությունների զարգացումը անվանել է, որպես պաշտպանության ուժերի կարողությունների բարձրացման կարևորագույն ուղղություններից մեկը:

«Հանձնաժողովում լսումների ժամանակ ես խոստացա, որ շուտով կտեսնենք սեփական ուժերով վերանորոգված առաջին «Սու 25»-ը, որի հաջող փորձնական թռիչքը բոլորս տեսել ենք», – հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը, նշելով, որ ավիացիայի նպատակը ոչ միայն մարտական ​​գործողությունների կատարում է, այլև օդային նյութատեխնիկական ապահովումը, բժշկական տարհանման գործողությունների իրականացումը, մանևրային ստորաբաժանումների օդային աջակցությունը և այլ նմանատիպ գործառույթներ:

Ջուանշեր Բուրճուլաձեն օրենսդիրներին տեղեկացրեց նաև ավիացիոն պարկի ամբողջական վերականգնման շրջանակներում ընթացիկ տարվա ծրագրերի մասին: Նրա խոսքով, ընթացիկ տարում կվերանորոգվի չորս միավոր «Սու 25», չորս միավոր «Մի 24» և երեք միավոր «Իրոկեզ» տեսակի թռչող սարք: Նախարարը նշել է նաև, որ վերականգնում-արդիականացմանը զուգահեռ իրականացվում է օդաչուների և տեխնիկական անձնակազմի որակավորման և մասնագետների համապատասխան վերապատրաստում, որոնց պատրաստման գործում ներգրավված են ինչպես տեղական փորձագետներ, այնպես էլ բարեկամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներ: