Խոսքը վերաբերում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհների որոնմանը, որը ոչ մի կերպ չի նշանակում Աբխազիայի և Հարավային օսիայի ճանաչում. Դևիդ Կրամեր
Խոսքը վերաբերում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհների որոնմանը, որը ոչ մի կերպ չի նշանակում Աբխազիայի և Հարավային օսիայի ճանաչում. Դևիդ Կրամեր

Խնդիրը այն խոչընդոտների հաղթահարումն է, որոն ուղեկցում են Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին,- այս մասին Վրաստանի առաջին ալիքի հետ զրուցելիս հայտարարել է, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Դևիդ Կրամերը:

Կրամերի խոսքով , հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին համոզելն է, որոնք հնարավոր է անհանգստանում են բռնազավթված տարածքների հիմնախնդրի պատճառով,  Վրաստանի անդամակցության հարցում:

«Խոսքը վերաբերում է ճանապարհներ փնտրելուն, թե ինչպես Վրաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին, առանց բռնազավթված տարածաշրջաններից բխող ռիսկերի: Մենք ունեցել ենք նախադեպեր, Կիպրոսը, Արևմտյան և Արևելյան Գերմանիան: Գաղափարը կլինի այն բանի ապահովումը, որ Վրաստանը պաշտպանված լինի, սակայն կարևոր է նաև վիճելի տարածքների հետ կապված խնդիրների հաղթահարումը, որոնք իհարկե Վրաստանի տարածքներն են, որոնք այս պահին բռնազավթված են Ռուսաստանի կողմից: Խնդիրը այն խոչընդոտների հաղթահարումն է, որոն ուղեկցում են Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին: Հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին համոզելն է, որոնք հնարավոր է անհանգստանում են բռնազավթված տարածքների հիմնախնդրի պատճառով: Սա ոչ մի դեպքում չի նշանակում Հարավային օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչում»,-հայտարարել է Դևիդ Կրամերը:

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային կոնֆերանսին, որն ընթանում է Թբիլիսիում, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Վրաստանում պետք է քննարկվի այն հարցը, ցանկանում է թե ոչ Վրաստանը այն մեխանիզմի ընդունումը, որի համաձայն ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետը կտարածվի միայն Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքների վրա: Զուգահեռաբար այդ հարցին պետք է պատասխանեն նաև դաշինքում: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, առաջին քայլը պետք է անի Վրաստանը, որից հետո հարցը ուղարկվի ՆԱՏՕ: