Խորհրդարանում Սոխումիի անկման օրվա կապակցությամբ տեղի է ունեցել ցուցահանդես
Խորհրդարանում Սոխումիի անկման օրվա կապակցությամբ տեղի է ունեցել ցուցահանդես

Վրաստանի խորհրդարանում բացվել է երկու ցուցահանդես, որոնք նվիրվել են Սոխումիի անկման 25 ամյակին:

Ցուցահանդեսին – «Սա համատեղ ցավ է» – ցուցադրվել են հայտնի վրաց լուսանկարիչներ: Շախ Աիվազովի, Յուրի Մեչիթովի և Գիորգի Ցագարելիի գործերը: Լուսանկարները նկարահանվել են ռազմական գործողությունների ժամանակ և դրանց մեծամասնությունը հասարակությունը տեսել է առաջին անգամ:

Երկրորդ ցուցահանդեսին – «Մենք նկարում ենք Աբխազիան», ներկայացվել են Աբխազիայում և արտասահմանում բնակվող երիտասարդների նկարները, որոնք վերաբերում են Աբխազիայի թեմային:

Նշված միջոցառման հեղինակներն են խորհրդարանի սփյուռքի, արտաքին հարցերով կոմիտեները և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարությունը: Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հայտարարությամբ, Աբխազիայի հակամարտությունը չի ծառայել ոչ վրացիների և ոչ էլ աբխազների հետաքրքրություններին, քանզի հակամարտությունը հաղթող չունի: