Խորհրդարանում նոյեմբերի 29-ին հարցապնդման կարգով կլսեն Դավիթ Զալկալիանիին
Խորհրդարանում նոյեմբերի 29-ին հարցապնդման կարգով կլսեն Դավիթ Զալկալիանիին

Խորհրդարանում նոյեմբերի 29-ին կայանալու է հարցապնդում: Լիագումար նիստին, հարցապնդման շրջանակներում, պատգամավորների առջև  ներկայանալու է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Հարցապնդման ձևաչափում Դավիթ Զալկալիանիին խորհրդարան է կանչել «Հայրենասերների դաշինքը»: Պատճառը Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ զարգացած իրադարձություններն են:

Ըստ կանոնակարգի, նախարարը պետք է անձամբ պատասխանի հարցերին, որին կհետևի քաղաքական բանավեճ: