Խորհրդարանում «Միասնական ազգային շարժում» խմբակցությունը կղեկավարի Խատիա Դեկանոիձեն
Խորհրդարանում «Միասնական ազգային շարժում» խմբակցությունը կղեկավարի Խատիա Դեկանոիձեն

Ընթացակարգային հարցերի և կանոնների հանձնաժողովն աջակցեց ՝ «Միասնական ազգային շարժում» – միավորված ընդդիմություն «Ուժը միասնության մեջ է» խորհրդարանական խմբակցության գրանցմանը:

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, նոր խմբակցությունը բաղկացած է 32 անդամից, որը կգլխավորի Խատիա Դեկանոիձեն:

Նրանց խոսքով, հանձնաժողովն աջակցել է նաև «Շառլ Միշելի բարեփոխումների խումբ» խորհրդարանական խմբակցության գրանցմանը, որը կղեկավարի Խաթունա Սամնիձեն:

Նիստում քննարկվել և աջակցվել է խորհրդարանում «Եվրոպացի սոցիալիստներ» քաղաքական խմբի գրանցման հարցը: Հանձնաժողովի որոշումները ներկայացվելու են խորհրդարանի բյուրոին: Հանձնաժողովը հրաժարվեց քննարկել Վրաստանի քաղաքացի Լևան Ջոխաձեի օրենսդրական առաջարկը, նյութական վարձատրության վերաբերյալ:

Օրենսդրական առաջարկի համաձայն, եթե քաղաքացին օրենսդրական առաջարկ է ներկայացնում խորհրդարան, և հետագայում այդ առաջարկը դառնում է օրինագիծ, կամ ըստ դրա համապատասխան օրենքում կատարվում են ցանկացած փոփոխություներ, հեղինակը պետք է պարգև ստանա:

Հանձնաժողովը դա համարեց անտրամաբանական, քանի որ օրենսդրությունը հստակ կարգավորում է օրենսդրական առաջարկները և օրենսդրական նախաձեռնության էությունը և դրա ներկայացման կանոնները: Նիստում քննարկվել է քաղաքացի Բեսիկ Քարցիվաձեին որպես լոբբիստ գրանցելու հարցը:

Դիմորդը ցանկանում է լոբբինգ իրականացնել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Ինչպես նշվեց նիստում, նրա դիմումը համապատասխանում է օրենսդրությանը, ուստի հանձնաժողովը աջակցեց նրան: Հանձնաժողովի անդամները աջակցեցին նաև Վրաստանի քաղաքացի, Զաալ Սարաջիշվիլիի դիմումին, որը պահանջում էր լոբիստ գրանցվել, «Օտար երկրներում բնակվող հայրենակիցների և սփյուռքի կազմակերպությունների մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունների վերաբերյալ: