Խորհրդարանում մարտի 22-ին ինտերպելացիայի կարգով լսելու են Մամուկա Բախտաձեին
Խորհրդարանում մարտի 22-ին ինտերպելացիայի կարգով լսելու են Մամուկա Բախտաձեին

Վրաստանի խորհրդարանում լսելու են Վրաստանի վարչապետ մամուկա բախտաձեին: Կառավարության ղեկավարը պատգամավորների առջև հանդես է գալու մարտի 22-ին, երբ վրաց պառլամենտարիզմի պատմությունում առաջին անգամ գործի է դրվելու ինտերպելացիայի կարգը:

Այս կարգի շրջանակներում, օրենսդրական մարմին Մամուկա Բախտաձեին ներկայանալ են պահանջել երկրում ստեղծված քրեական իրավիճակի պատճառով: Առաջին ալիքի լրատվությամբ, հնարավոր է խորհրդարանում միևնույն ժամանակ լսեն կրթության և գիտության նախարար Միխեիլ Բատիաշվիլիին, որի ներկայանալը պահանջել է Եվրոպական Վրաստան կուսակցությունը: