Խորհրդարանում Մամուկա Բախտաձեի ելույթը հետաձգվել է
Խորհրդարանում Մամուկա Բախտաձեի ելույթը հետաձգվել է

Խորհրդարանում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ելույթը հետաձգվել է:

Այս մասին այսօրվա բյուրոի նիստին հայտարարել է, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Ինչպես նշել է Թալակվաձեն, նշված իրավիճակում բարդ կլինի քննարկել կառավարության հաշվետվությունը:

Վարչապետի ելույթի օրը ճշտելու համար անց են կացվելու հավելյալ բանակցություններ: Չի բացառվում, որ Մամուկա Բախտաձեին լսեն արտահերթ նիստին: