Խորհրդարանում քննարկվել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի որոշման մասին նախագիծը
Խորհրդարանում քննարկվել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի որոշման մասին նախագիծը

Խորհրդարանում քննարկվել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամ-թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի որոշման մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Հանձնաժողովում ընդգրկված են.  Սիթի ամսագրի խմբագիր և հիմնադիր Էկա Խոփերիան, հեռուստահաղորդավար, լրագրող Սոֆո Նարռեմաշվիլին, Լրագրողների էթիկայի խարտիայի գործադիր տնօրեն Մարիամ Գոգոսաշվիլին, Իլիայի պետական ​​համալսարանի պրոֆեսոր Թորնիկե Գուրուլին, կինեմատոգրաֆ, արվեստաբան Դավիթ Ցխադաձե,  Ալտերբրիջի միջազգային համալսարանի պրոռեկտոր Մակո Ջոշիշվիլին,  Բաթումիի պետական ​​արվեստի համալսարանի ռեկտոր Էրմիլ Մեսխիան, «Օբեկտիվի»  լրատվամիջոցների միություն անդամ Անի Կիկնաձեն  և  Իլիայի պետական ​​համալսարանի գիտաշխատող Գիորգի Նոնիաշվիլին:

Արչիլ Թալակվաձեն բարձր է գնահատել Հանրային հեռարձակողի աշխատանքը նամանավանդվերջին տարիներին: Վերջինս նշել է ,որ համաճարակային ժամանակահատվածում հեռուստադպրոցը ամենաստացված նախաձեռնությունն էր:

Հանրային հեռուստաընկերության հոգաբարձուների խորհրդի թեկնածուները տասն են.  Զազա Աբաշիձե, Թամար Ամաշուկելի, Նաթիա Կապանաձե, Գրիգոլ Մուրղուլիա, Բոնդո Մձիարաշվիլի, Օթար Շորորաձեն, Դոդո Շոնավա, Կոնստանտինե Չլաիձեն, Նինո Ճալագանիձե և Զաուր Խալիլով:

Հանրային հեռուստաընկերության հոգաբարձուների խորհրդի անդամների մրցույթը հայտարարվել է ընթացիկ տարվա մարտի 17-ին:

 

Թողնել մեկնաբանություն