Խորհրդարանում հարցապնդման կարգով լսելու են Գիորգի Գախարիային
Խորհրդարանում հարցապնդման կարգով լսելու են Գիորգի Գախարիային

Վարչապետ Գիորգի Գախարիային հարցապնդման կարգով խորհրդարանում լսելու են այսօր: Գիորգի Գախարիան պատասխանելու է «միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների պատգամավորների հարցերին:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլիի խոսքով, Գիորգի Գախարիային ուղարկված հարցերի բովանդակությունը հիմնականում վերաբերում է երկրի տնտեսությանը և հակաճգնաժամային ծրագրին:

Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեի խոսքով, հարցապնդման ձևաչափով ուղարկված հարցերը ընդիմությունը վարչապետին արդեն առաջադրել է մայիսի 27-ին:

Անկախ պատգամավորները չեն պատրաստվում մասնակցել Վարչապետի ելույթին:

Խորհրդարանի անդամների 7 հոգուց բաղկացած խումբը կամ խմբակցությունը իրավունք ունի, հարցապնդման կարգով Վրաստանի կառավարությանը, խորհրդարանի առջև հաշվետու մարմնին, կամ կառավարության անդամին հարցեր առաջադրի: Հարցերը պետք է լինեն գրավոր ձևով և կոնկրետ: Կանոնակարգի համաձայն հարցերի հասցեատերը պարտավոր է անձամբ պատասխանել հարցերին լիագումար նիստի ընթացքում:

Նշենք, որ ընթացիկ շաբաթ վարչապետը արդեն ելույթ է ունեցել խորհրդարանում: Մայիսի 27-ին Գիորգի Գախարիան պատգամավորների առջև հանդես է եկել կովիդ 19-ի դեմ պայքարի կապակցությամբ կառավարության կողմից իրականացրած աշխատանքների մասին զեկույցը: