Խորհրդարանում ընթանում է Գերագույն դատարանի դատավորների թեկնածուներ՝ Էկա Զարնաձեի և Լևան Թեվզաձեի լսումները
Խորհրդարանում ընթանում է Գերագույն դատարանի դատավորների թեկնածուներ՝ Էկա Զարնաձեի և Լևան Թեվզաձեի լսումները

Իրավաբանական հարցերի հանձնաժողովում շարունակվում է խորհրդարանին ընտրության համար ներկայացված, Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հարցազրույցի գործընթացը:

Այսօր հանձնաժողովը լսում է երկու թեկնածուների ՝ Էկա Զարնաձեին և Լևան Թևզաձեին:

Համաձայն խորհրդարանի կանոնակարգի 111-րդ հոդվածի, խորհրդարանական բոլոր քաղաքական խմբերը, ինչպես նաև առանց խմբակցության պատգամավորները, ունեն որոշակի ժամանակ յուրաքանչյուր թեկնածուից հարցազրույց վերցնելու համար:

Ակադեմիական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես հարցեր տալու հնարավորություն ունեն:

Գործընթացը վերահսկվում է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (OSCE/ODIHR) կողմից:

Արդարադատության բարձրագույն խորհուրդը, խորհրդարանին հաստատման համար ներկայացրել է Գերագույն դատարանի դատավորի ինը թեկնածունեի. Գոչա Աբուսերիձեին, Գիորգի Գոգիաշվիլիին, Լևան Թեվզաձեին, Քեթևան Մեսխիշվիլիին, Գիորգի Շավլիաշվիլիին, Ռեվազ Նադարաիային, Բիձինա Ստուրուային, Էկա Զարնաձեին և Լաշա Քոչիաշվիլիին:

Իրավաբանական հարցերի հանձնաժողովում Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հետ հարցազրույցները սկսվել են հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 10-ին: