Խորհրդարանում այսօր շարունակելու են լսել Թեա Ծուլուկիանիին
Խորհրդարանում այսօր շարունակելու են լսել Թեա Ծուլուկիանիին

Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստը վերսկսվելու է քաղաքական բանավեճով:

Երեկվա նիստին Թեա Ծուլուկիանիի լսումը հարց-պատասխան ռեժիմում շարունակվեց մինչև 21:00-ն և չհաջողվեց անցկացնել քաղաքական բանավեճ, որի պատճառով այսօրվա նիստը բացվելու է պատգամավորների հայտարարություններով:

Թեա Ծուլուկիանիին երեկ հարցով դիմել է 40 պատգամավոր: Հարցերի մեծ մասը վերաբերում էր Ռուսաստան-Վրաստան 2008 թվականի պատերազմին և այս ուղղությամբ միջազգային դատարաններում, մասնավորապես Ստրասբուրգում և Հաագայում իրավական վեճերին:

Նախարարի ժամ ձևաչափում Թեա Ծուլուկիանիին լսել են 7 ժամ: