Խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ է
Խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ է

Խորհրդարանի տարածքում, ապրիլի 9֊ի փողոցում ցուցարարների և  իրավապահների միջև տեղի է ունեցել ընդհարում։

Ոստիկանները ցուցարարներին խնդրել են ազատել ճանապարհի երթևեկելի մասը, որին հետևել է վեճ։

Ոստիկանները ցույցի մի քանի մասնակցի նստեցրել են մեքենա և դուրս տարել տարածքից։

Տեղում է գտնվում պարեկային ոստիկանության ղեկավար, Վաժա Սիրաձեն։

Ցուցարարները հայտարարել են, որ խոչընդոտելու են խորհրդարանի կողմից գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացին։