Խորհրդարանի շենքի տարածքում իրականացվել են մաքրման աշխատանքներ (ֆոտոշարք)
Խորհրդարանի շենքի տարածքում իրականացվել են մաքրման աշխատանքներ (ֆոտոշարք)

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ողջ օրվա ընթացքում տեղի էր ունենում ցույցը, հայտնվել են մաքրման ծառայության ներկայացուցիչները: Նրանք մաքրել են խորհրդարանի հարակից տարածքը:

Ցուցարարների մի մասը գտնվում է Ռուսթավելիի պողոտայում: Նրանք վնասել են պողոտայում գտնվող ենթակառուցվածքը: Որոշ ցուցարարների ձերբակալել են իրավապահները:

Քիչ առաջ նրանք ներխուժել են Ռուսթավելիի վրա գտնվող «վրացական երազանքի» գրասենյակ:

Խորհրդարանի մոտ մի քանի անգամ տեղի է ունեցել բախում: Իրավապահները ցուցարարների նկատմամբ, ովքեր փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք, օգտագործել են հատուկ սարքավորանքներ:

 

Թողնել մեկնաբանություն