Խորհրդարանի նույնականացման հաստատման համար կարևոր է, որպեսզի այն ունենա մեկ պալատ և հիմնված լինի մայրաքաղաքում. Իրակլի Կոբախիձե
Խորհրդարանի նույնականացման հաստատման համար կարևոր է, որպեսզի այն ունենա մեկ պալատ և հիմնված լինի մայրաքաղաքում. Իրակլի Կոբախիձե

Խորհրդարանի նույնականացման հաստատման համար կարևոր է, որպեսզի այն ունենա մեկ պալատ և հիմնված լինի մայրաքաղաքում,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, խորհրդարանի վայրի հարցով թիմում եղել է քննարկում, երբ պատգամավորների մեծամասնությունը աջակցել է օրենսդրական մարմինը Թբիլիսի տեղափոխելու հարցը:

«Խորհրդարանի պալատը ոչ միայն աշխատանքային վայր է, այլ գրասենյակ խորհրդարանի համար: Սա նրա խորհրդանիշներից մեկն է և համապատասխանաբար, խորհրդարանի նույնականացման հաստատման համար կարևոր է, որպեսզի այն ունենա մեկ պալատ և հիմնված լինի մայրաքաղաքում:

 

Մենք այս մասին զրուցել ենք հենց սկզբում: Խոսքը վերաբերել է միայն ժամկետներին և մեծամասնության որոշմամբ, խորհրդարանը 2019 թվականից հունվարի մեկից կտեղափոխվի Թբիլիսի»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի խորհրդարանի նախագահի խոսքով, օրենսդրական մարմնի մայրաքաղաք տեղափոխելու փաստարկը խորհրդարանի վերահսկողության գործառույթների հզորացումն է, որը նշանակում է, որ խորհրդարանի և կառավարության միջև պետք է լինի ամենօրյա հաղորդակցություն: Ինչպես նշել է Կոբախիձեն, սա անհնար էր այն պայմաններում, երբ կառավարությունը մի քաղաքում է, իսկ խորհրդարանը՝ մյուս:

«Ինչ վերաբերում է Քութաիսիի խորհրդարանի շենքի գործառույթին, ՆԳՆ-ի կողմից հայտնվել է ցանկություն, որպեսզի նա ապահովեր այս շենքին նոր գործառույթի շնորհումը: Խոսքը ՆԳՆ-ի ակադեմիայի տեղափոխման և շրջանային հաբ մասին է»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Դրա հետ մեկտեղ, Իրակլի Կոբախիձենա սում է, որ խորհրդարանը Թբիլիսի տեղափոխելով խնայվելու են բոլոր այն ծախսերը, որոնք պայմանավորված էին շենքի գոյությամբ: