Խորհրդարանի մոտ տեղի է ունեցել ընդհարում, ոստիկանությունը տարածքից դուրս է բերել մի քանի մարդու (ֆոտոշարք)
Խորհրդարանի մոտ տեղի է ունեցել ընդհարում, ոստիկանությունը տարածքից դուրս է բերել մի քանի մարդու (ֆոտոշարք)

Ռուսթավելի պողոտայում ընթացող ցույցից դուրս է բերվել մի քանի մարդ:

Ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, ձերբակալվել է «Ամոթ է» շարժման մի քանի ակտիվիստ:

Նրա խոսքով ՝ տեղում միմյանց են բախվել ցուցարարներն ու ոստիկանները:

«Ամոթ է» շարժման ակտիվիստները ցանկանում էին վառելափայտ բերել խորհրդարանի շենքի մոտ, ինչի հնարավորություն նրանց չեն տվել իրավապահները:

Միևնույն ժամանակ, շարժման անդամներն ու այնտեղ գտնվող անձինք նշում են, որ չեն ենթարկվում Վրաստանի կառավարության կողմից հաստատված սահմանափակմանը, ժամը 22:00-ից տեղաշարժի արգելքի վերաբերյալ:

Բացի այդ, պարեկային ոստիկանության վարչության պետ Վաժա Սիրաձեն հայտարարել է, որ խորհրդարանի մոտ իրավապահներին չենթարկվելու մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ: