Խորհրդարանի մոտ ընթացող ցույցին ձերբակալվել է հինգ մարդ
Խորհրդարանի մոտ ընթացող ցույցին ձերբակալվել է հինգ մարդ

Խորհրդարանի առջև ընթացող բողոքի ցույցին, ձերբակալվել է «Շարժում հանուն Վրաստանի» հինգ անդամ: Ցուցարարները ձերբակալված են 173-րդ հոդվածի համաձայն,- այս մասին տեղեկատվությունը հաստատել են ՆԳ նախարարությունում:

Ցուցարարների խոսքով, ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք փորձել են վրան տեղադրել խորհրդարանի դիմաց: Նրանց խոսքով, իրենք իրավունք ունեն սահմանադրությամբ երաշխավորված արտահայտել իրենց բողոքն այս ձևով և վրան տեղադրել, ինչը իրավապահները թույլ չեն տալիս:

Այս կապակցությամբ խորհրդարանի մոտ տեղի ունեցավ նաև քաշքշուկ:

Ավելի ուշ «Ազգային շարժման» ներկայացուցիչները խորհրդարանի մոտ բացեցին մանկական վրան: Նրանք ասացին, որ վրանը տեղադրվել է խորհրդանշականորեն:

Հանրահավաքին ներկա են տարբեր կազմակերպությունների անդամներ, փաստաբաններ, «Լելո» կուսակցության ներկայացուցիչներ, «Ազգային շարժման» անդամներ, «Ամոթ է» շարժման ներկայացուցիչներ:

Թողնել մեկնաբանություն