Խորհրդարանի մոտ ցույցի ժամանակ տուժել է մի քանի մարդ
Խորհրդարանի մոտ ցույցի ժամանակ տուժել է մի քանի մարդ

Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ հատուկ նշանակության ջոկատը կիրառել է արցունքաբեր գազ, արդյունքում տուժել է մի քանի մարդ, այդ թվում իրավապահներ և ցուցարարներ:

Տեղում կենտրոնացված են շտապ օգնության բրիգադները: Մի քանիսին օգնություն են ցուցաբերել տեղում: Ոմանց տեղափոխել են հիվանդանոց:

Այս րոպեներին իրավիճակը կրկին լարված է: