Խորհրդարանի մոտ ցույցի մասնակիցների կողմից ճանապարհը փակելու փորձին հետևել է դիմակայություն (Ֆոտոշարք/Տեսանյութ)

Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց ցույցի մասնակիցները փորձել են փակել ճանապարհը, որին հետևել է փոքր ընդհարում:

Իրավապահները թույլ չեն տվել ցուցարարներին դուրս գալ ավտոմոբիլային ճանապարհին:

Ցուցարարները կոչ են արել պարեկային ոստիկանությանը, չձերբակալել մարդկանց և հնարավորություն տան նրանց փակել ճանապարհը: Ցույցին խոսքով ելույթ ունեցողներից մեկը հայտարարել է, որ նրանց չիի բավարարում այս տարածքը: Սակայն, ինչպես Ռուսթավելիի պողոտայից  փոխանցում է մեր լրագրողը, խորհրդարանի շենքի դիմաց տարածքը ամբողջությամբ զբաղված չէ, և հայտարարությունն այն մասին, որ ցուցարարներին չի բավարարում տարածք, չի համապատասխանում իրականությանը:

Վերջում, պարեկային ոստիկանությունը ցուցարարներին թույլ է տվել փակել ճանապարհը: