Խորհրդարանի լիագումար նիստին քննարկելու են 2019 թվականի պետական բյուջեում փոփոխությունները
Խորհրդարանի լիագումար նիստին քննարկելու են 2019 թվականի պետական բյուջեում փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը այսօր կայանալիք լիագումար նիստում կքննարկի՝ 2019 թվականի պետական ​​բյուջեի մասին Վրաստանի  օրենքում մտցվելիք փոփոխությունները:

Փոփոխությունների նախագծով, Վրաստանի նախագահի աշխատակազմի բյուջեն 2.2 միլիոն լարիից դառնալու է 8,2 միլիոն լարի: Աճում են նաև առանձին նախարարությունների ծախսերը:

Հայտնի է, որ ընդդիմությունը չի աջակցելու բյուջեի ճշգրտմանը: Խորհրդարանական փոքրամասնության անդամների հայտարարությամբ, առաջարկվող փոփոխություններն էլ ավելի կբարձրացնեն լարի արժեզրկման ռիսկը:

Տարբերվող է իշխող թիմի դիրքորոշումը: Մեծամասնության անդամները նշում են, որ փոփոխությունները չեն վնասի երկրին: