Խորհրդարանի լիագումար նիստը բացվել է թեժ վեճի ֆոնին, նիստը կվերսկսվի 14:00-ին
Խորհրդարանի լիագումար նիստը բացվել է թեժ վեճի ֆոնին, նիստը կվերսկսվի 14:00-ին

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը բացվել է թեժ վեճի ֆոնին:

Ընդդիմախոս պատգամավոր Խաթունա Գոգորիշվիլին պահանջել է, որ այսօրվա նիստն սկսվեր Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի ելույթով, որը պատգամավորների առջև պետք է խոսի Գերագույն դատարանի դատավորի թենկածուների ընտրության գործընթացի մասին:

Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդդիմությանը մեկնաբանել է, որ օրակարգով սահմանված է «Ընդհանուր դատարանների մասին» օրինագիծը քննարկել երկրորդ ընթերցմամբ: Ուստի, ամբիոնը տրամադրվել է իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլուն:

Ընդդիմախոս պատգամավորները Անրի Օխանաշվիլուն խոսքով ելույթ ունենալու հնարավորություն չեն տվել: Նրանք ի նշան բողոքի սկսել են հարվածել սեղաններին:

Դրա հետ մեկտեղ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հայտարարվում է ընդմիջում և լիագումար նիստը կվերսկսվի 14:00-ին: