Խորհրդարանի գարնանային նստաշրջանը փակվելու է այսօր
Խորհրդարանի գարնանային նստաշրջանը փակվելու է այսօր

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը փակվելու է այսօր: Լիագումար նիստն այսօր նախատեսված է 12:00-ին, որտեղ քննարկելու են օրինագծեր, իսկ քիչ անց, գարնանային նստաշրջանը փակվելու է պետական օրհներգի ֆոնին:

Ըստ կանոնակարգի, գարնանային նստաշրջանը փակվում է հունիսի վերջին ուրբաթ օրը, սակայն օրենսդրական մարմինը կարող է գործունեությունը շարունակել արտահերթ նիստերի ձևաչափում:

Ինչ վերաբերում է աշնանային նստաշրջանին, կանոնակարգով, այն բացվելու է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը: