Խորհրդարանի բակում հարգել են 1921 թվականի փետրվարին զոհված յունկերների հիշատակը
Խորհրդարանի բակում հարգել են 1921 թվականի փետրվարին զոհված յունկերների հիշատակը

Վրաստանի խորհրդարանի բակում գտնվող Ավետման մատուռում անցկացվել է 1921 թվականի փետրվարին զոհված յունկերների հիշատակին նվիրված հոգեհանգիստ: Միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ: Նրանք յունկերների հուշարձանին դրել են ծաղկեպսակ:

1921 թվականի փետրվարի 25-ին Ռուսաստանի 11-րդ բանակը գրավեց Թբիլիսին և բռնագրավեց Վրաստանը: Վրաստանի անկախության համար պայքարող յունկերների մեծ մասը հերոսաբար զոհվեց մարտի դաշտում: