Խորհրդարանի աշնանային նստաշրջանը բացվելու է հաջորդ շաբաթ
Խորհրդարանի աշնանային նստաշրջանը բացվելու է հաջորդ շաբաթ

Վրաստանի խորհրդարանը պաշտոնապես կվերսկսի իր գործունեությունը հաջորդ շաբաթ:

Օրակարգի ամաձայն խորհրդարանի աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը: Վրաստանի առաջին ալիքի լրատվությամբ, սեպտեմբերի 3-ին տեղի կունենա  լիագումար նիստ,սակայն մինչ այդ պատգամավորները կհանդիպեն բյուրոյի ձևաչափով:

Աշնանային նստաշրջանի շրջանակներում, օրենսդիր մարմինը պետք է ընդունի մի շարք կարևոր որոշում, այդ թվում պետք է լսի գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին և ընտրի  ընտրի 20 դատավորի:

Բացի այդ խորհրդարանը պետք է լսի այն տարեկան զեկույցները, որոնք հետաձգվել են գարնանային նստաշրջանի ժամանակ: Այդ թվում են վարչապետի, ժողովրդական պաշտպանի, գլխավոր դատախազի և աուդիտի ծառայության տարեկան հաշվետվությունները:

Գարնանային նստաշրջանի ընթացքում Մամուկա Բախտաձեի ելույթը հետաձգվել էր հունիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, իսկ գլխավոր դատախազի ելույթը, ամենայն հավանականությամբ պայմանավորված էր նրա գերագույն դատարանի դատավորի մրցույթին մասնակցելով:

Կանոնադրության համաձայն, աշնանային նստաշրջանը կփակվի դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը: