Խորհրդարանի առաջին նիստին զուգահեռ անց ենք կացնելու միջոցառում, որտեղ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, ձևակերպելու են համատեղ հռչակագիր. Զաալ ՈՒդումաշվիլի
Խորհրդարանի առաջին նիստին զուգահեռ անց ենք կացնելու միջոցառում, որտեղ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, ձևակերպելու են համատեղ հռչակագիր. Զաալ ՈՒդումաշվիլի

Ընդդիմությունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմում, մենք ունենք ծրագիր, մենք արդեն ծրագրել ենք այդ օրը, երբ տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը,- այս մասին լրագրողներին ասել է  «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին:

Ըստ նրա, խորհրդարանի առաջին նիստին զուգահեռ, բոլոր պատգամավորները, որոնք ԿԸՀ-ի համաձայն մտել են խորհրդարան, դիմում կգրեն մանդատը թողնելու մասին:

«Մենք զուգահեռ միջոցառում ենք անց կացնելու, որտեղ բացարձակապես բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պահանջում են կրկնակի ընտրություններ, համատեղ հռչակագիր կստորագրեն: Նաև բոլոր պատգամավորները, ովքեր, ըստ ԿԸՀ-ի մտել են խորհրդարան, դիմում  կգրեն մանդատը թողնելու մասին և դա կարվի հրապարակավ, որից հետո դիմումը կներկայացվի խորհրդարան: Մենք գնում ենք մեր ծրագրով և ոչինչ չի փոխվում: Հիմա ամեն ինչ կախված է իշխանությունից, թե որքանով ենք մենք առաջ գնալու այս բանակցություններում և ընդհանուր առմամբ, որքան մոտ կլինեն դիրքերը, քանի որ կրկնում եմ, մեր դիրքերը շատ ամուր են և մենք կարծում ենք, որ լուծումը նոր ընտրություններ անցկացնելն է»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:

Թողնել մեկնաբանություն