Խորհրդարանը վերսկսել է աշխատանքը գարնանային նստաշրջանով
Խորհրդարանը վերսկսել է աշխատանքը գարնանային նստաշրջանով

Այսօր 9-րդ կանչի Վրաստանի խորհրդարանի 2019 թվականի գարնանային նստաշրջանը սկսել է իր աշխատանքը:

Սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանի նոր օրակարգի հիման վրա, խորհրդարանի լիագումար նիստը տեղի է ունենում Թբիլիսիում գտնվող պալատում:

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն նոր օրակարգի համաձայն, լիագումար նիստին ներկայացնելու է օրենսդրական մարմնի գործունեության մասին առաջին հաշվետվությունը:

Իրակլի Կոբախիձեն ելույթի ժամանակ ուշադրությունը բևեռելու է 2019 թվականի ռազմավարական ծրագրի վրա: