Խորհրդարանը հաջորդ շաբաթվանից սկսում է քննարկել դատարանի դատավորների թեկնածուներին
Խորհրդարանը հաջորդ շաբաթվանից սկսում է քննարկել դատարանի դատավորների թեկնածուներին

Խորհրդարանական մեծամասնությունը հաջորդ շաբաթվանից սկսում է քննարկել դատարանի դատավորների թեկնածուներին,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, որը մամուլին ներկայացրել է այն մարտահրավերները և հարցերը, որոնց շուրջ աշխատելու է աշնանային նստաշրջանին:

Անվանված 10 մարտահրավերի թվում է նաև դատական համակարգը:

Ինչպես նշել է Արչիլ Թալակվաձեն, աշնանային նստաշրջանի շրջանակներում իրականացվելու է դատական բարեփոխման չորրորդ ալիքը:

Խորհրդարանի նախագահը մեկնաբանում է, որ բարեփոխման չորրորդ ալիքն այլ կարևոր հարցերի հետ մեկտեղ ներառում է նաև դատարաններում դատավորների նշանակման գործընթացը:

Թալակվաձեն ասում է, որ թեկնածուների քննարկման գործընթացը կլինի առավելագույնս թափանցիկ:

Խորհրդարանի նախագահի խոսքով, աշնանային նստաշրջանին խորհրդարանը ուշադրություն կհատկացնի մի քանի հիմնական հարցի. Ընտրական բարեփոխում, դատական բարեփոխում, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրում, խորհրդարանական հսկողություն, 2020 թվականի բյուջե, տարածքային ամբողջականության հարցեր և հակաօկուպացնող քաղաքականություն, միջավայր և էկոլոգիա, երեխայի երավունքներ, բիզնեսին աջակցություն, գյուղատնտեսության օժանդակություն:

Արչիլ Թալակվաձեի մամուլի հետ հանդիպմանը ներկա էին նաև խորհրդարանական մեծամասնության անդամները:

Թողնել մեկնաբանություն