Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «ընտրական օրենսգրքում» մտցվելիք փոփոխությունները
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «ընտրական օրենսգրքում» մտցվելիք փոփոխությունները

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «ընտրական օրենսգրքում» մտցվելիք փոփոխությունները:

Փոփոխությունների նախագիծը խորհրդարանը քննարկել է արագացված կարգով և դրան աջակցել է 81 պատգամավոր, ոչ մեկ դեմ չի գնացել:

Հաստատման գործընթացին ներկա չէին «Միացյալ ազգային շարժման»  և «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները:

«Վրացական երազանք»-ի կողմից նախաձեռնած օրինագծի համաձայն, ընտրողներին ստիպելու և քվեարկության գաղտնիության խախտման փաստերի համար նախատեսվելու է քրեական պատասխանատվություն: Համապատասխան փոփոխությունները մտցվել են «ընտրական օրենսգրքում» և դրանից բխող «քրեական օրենսգրքում»:

Օրինագծում նշվում է, որ ընտրությունների արդյունքների վրա ապօրինի ազդելու ( այդ թվում, քվեարկության գաղտնիության խախտումը) նպատակով, ընտրողին վախեցնելը կամ ստիպելը, այդ թվում ընտրողին վախեցնելը նրա ընտանիքի անդամի կամ մերձավորի կյանքի վնաս հասցնելով, կամ նրան նյութական վնաս պատճառելով կպատժվի տուգանքով կամ տնային կալանքով ՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ ՝ երեք տարի ժամկետով: