Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Ընդհանուր դատարանների մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Ընդհանուր դատարանների մասին» օրինագիծը:
Այսօրվա լիագումար նիստին Գերագույն դատարանի դատավորների ընտրության կարգի վերաբերյալ մեծամասնության կողմից պատրաստված օրենսդրական փաթեթը ներկայացրել է իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին, որից հետո քվեարկել են փոփոխությունների համար: Նախագծի օգտին քվեարկել է 87 պատգամավոր, դեմ է եղել 33-ը:
Խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված փոփոխություններով սահմանվել է Գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին ընտրելու չափանիշները, Արդարադատության գերագույն խորհրդի կողմից թեկնածուների ընտրությունը և դրանք խորհրդարանին ներկայացնելու գործընթացը:
Օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ, նախաձեռնությունում մտցվել է մի քանի փոփոխություն և նախագծում արտացոլվել է Վենետիկի հանձնաժողովի մի քանի հանձնարարական, այդ թվում չեղարկվել են Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների որակավորման ընտրությունները: