Խորհրդարանը աջակցել է Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիության դադարեցմանը
Խորհրդարանը աջակցել է Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիության դադարեցմանը

Խորհրդարանը աջակցել է «Ազգային շարժման» նախագահ, Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիության դադարեցմանը: Այդ հարցին սատարել է 88 պատգամավոր: Ընդդիմությունից դեմ են քվեարկել ՝ Լևան Իոսելիանին և Ալեկո Էլիսաշվիլին, իսկ «Եվրոպացի սոցիալիստների» անդամներ՝ Ավթանդիլ Էնուքիձեն, Դավիթ Զիլֆիմիանին,  Փիրդոն Ինջիան և Գելա Միքձեն ձեռնպահ են մնացել քվեարկությանը մասնակցելուց:

Խորհրդարանի այս որոշումից հետո, դատախազությանը հնարավորություն է տրվում դիմել դատարանին, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք օգտագործելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, «խմբովի բռնության ղեկավարման և դրան մասնակցության» համար քրեական պատասխանատվության ենթարկված Նիկա Մելիային, Թբիլիսիի քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսի 27-ին սահմանել էր 30 000 լարի գրավ և կիրառվել են լրացուցիչ սահմանափակող միջոցներ, այդ թվում էլեկտրոնային մոնիտորինգ:

Սակայն, 2020 թվականի նոյեմբերի 1-ին, հանրահավաքին ելույթ ունենալիս, Նիկա Մելիան հեռացրել էր իր ձեռքին դրված էլեկտրոնային ապարանջանը:

Դրանից հետո, դատախազությունն պահանջեց խստացնել խափանման միջոցը: Դատարանի 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավի չափը ավելացվել է 40 000 լարիով: Վճարման ժամկետը Մելիայի համար կազմում էր 50 օր:

Գրավի պայմանները չկատարելու համար, 2021 թվականի փետրվարի 5-ին Նիկա Մելիան կանչվել էր գլխավոր դատախազություն, սակայն չի ներկայացել:

Նույն օրը դատախազությունը լրացուցիչ մեկ շաբաթ ժամանակ տվեց Նիկա Մելիային, գրավի պայմանները կատարելու համար: Գերատեսչության հաղորդմամբ, չվճարելու դեպքում դատախազությունը կդիմի դատարանին, նրան կալանավորելու համար: Մելիայի գրավի վճարման ժամկետը լրացավ փետրվարի 12-ին:

Գլխավոր դատախազությունը, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ դատարանին դիմել էր նույն օրը: «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան հայտարարում է, որ չի պատրաստվում վճարել գրավը: