Խորհրդարանական խմբակցություններում կառավարության նոր կազմի հարցը քննարկելու ժամանակ ներկա է լինելու նաև Գիորգի Կվիրիկաշվիլին
Խորհրդարանական խմբակցություններում կառավարության նոր կազմի հարցը քննարկելու ժամանակ ներկա է լինելու նաև Գիորգի Կվիրիկաշվիլին

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության անդամների հետ միասին վաղը հանդիպելու է խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչներին: Վարչապետը նախարարների հետ միասին ներկա է գտնվելու խորհրդարանական խմբակցություններում կառավարության կազմի հարցի քննարկմանը:

Ինչպես առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն, այս շաբաթ խորհրդարանը մեծ վստահությամբ կհաստատի վարչապետ Կվիրիկաշվիլիին և նրա նորացված կառավարական կազմին:

Նրա խոսքերով վաղվա հանդիպմանը, մեծամասնությունը Կվիրիկաշվիլիի և նրա թիմի անդամների նկատմամբ հարցեր է ունենալու կապված տնտեսության զարգացմանը: