Խորհրդարան ներկայացված «աշխատանքային օրենսգրքում» կնոջ և տղամարդու կողմից իրականացրած հավասար աշխատանքի համար նախատեսվում է վճարել հավասար փոխհատուցում
Խորհրդարան ներկայացված «աշխատանքային օրենսգրքում» կնոջ և տղամարդու կողմից իրականացրած հավասար աշխատանքի համար նախատեսվում է վճարել հավասար փոխհատուցում

Խորհրդարան ներկայացված «աշխատանքի օրենսգրքում» նախատեսվում է աշխատանքային հարաբերություններում խտրականության արգելք: Օրինագծում նշված է, որ խտրականությունը նշանակում է դիտավորյալ կամ անփութորեն, անձի տարբերություն,  բացառում կամ առավելության շնորհում՝ ռասայի, մաշկի գույնի, լեզվի, ազգային պատկանելության և սոցիալական կարգավիճակի, բնակության վայրի, ծագման, գույքի կամ կարգավիճակի, աշխատանքային պայմանագրի կարգավիճակի, բնակության վայրի, տարիքի, սեռի, սեռական կողմնորոշման, սահմանափակ կարողությունների, առողջական վիճակի, կրոնական, հասարակական, քաղաքական կամ այլ միավորումների հանդեպ, այդ թվում մասնագիտացված միության հանդեպ, պատկանելիության, ընտանեկան իրավիճակի, քաղաքական կամ այլ հայացքների պատճառով, «խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքով արգելված ցանկացած նշանով կամ այլ նշանով, որը նպատակ ունի կամ առաջացնում է գործատուի և մասնագիտացված գործունեությունում հավասար հնարավորությունների կամ վերաբերմունքից հրաժարվում:

Նախագծում նշվում է, որ խտրականությունը ուղղակի է, երբ վերոնշյալ որևէ նշանի պատճառով անձի հանդեպ տեղ է գտել անհավասար վերաբերմունք կամ այլ անձի հետ համեմատ, որը հայտնվել է նմանատիպ իրավիճակում, եղել է ավելի բարենպաստ պայմաններում:

Օրինագիծով սահմանված է գործատուի պարտավորությունը, ապահովել տղամարդկանց և կանանց կողմից կատարված հավասար աշխատանքի համար հավասար փոխհատուցում:

Ինչ վերաբերում է աշխատավայրում ոտնձգություններին, ապա նախաձեռնության մեջ ասվում է, որ ոտնձգությունները, ներառյալ սեռական ոտնձգությունները, խտրականության ձև են, երբ անցանկալի պահվածքը նպատակ ունի կամ առաջացնում է անձի արժանապատվության խախտում և ստեղծում է նրանց համար՝ վախեցնող, թշնամական, նվաստացնող միջավայր:

Օրինագծում ճշտված է, որ սեռական ոտնձգությունը նշանակում է անձի հանդեպ անցանկալի սեռական բնույթի գործողություն, որը նպատակ ունի այդ անձի արժանապատվության խախտում:

Այս հոդվածի կապակցությամբ, դիտողության տեսքով մանրամասնվում է, որ սեռական բնույթի վարք են համարվում սեռական բնույթի արտահայտությունները, սեռական օրգանների ցուցադրումը կամ սեռական բնույթի որևէ այլ ֆիզիկական պահվածք:

Բացի այդ, օրինագծով արգելվում է աշխատողի համար աշխատանքային պայմանագրի դադարեցում կամ նրա հանդեպ որևէ տիպի բացասական վերաբերմունք և նրա վրա ազդեցություն այն պատճառով, որ աշխատողը բողոք է ներկայացրել համապատասխան մարմնին կամ համագործակցել է նրա հետ` խտրականությունից պաշտպանելու համար: