Խորավայի փողոցում տեղի ունեցած ողբերգությունը մեզ համար դարձել է կարևոր մարտահրավեր, մեզ համար մարդն է կարևոր արժեքը. Կվիրիկաշվիլի
Խորավայի փողոցում տեղի ունեցած ողբերգությունը մեզ համար դարձել է կարևոր մարտահրավեր, մեզ համար մարդն է կարևոր արժեքը. Կվիրիկաշվիլի

Խորավայի փողոցում տեղի ունեցած ողբերգության գործով առաջին ատյանի դատարանի որոշումն առաջացրել է շատ հարցեր, այդ թվում նաև մեզ մոտ,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության այսօրվա նստին:

Վարչապետը նիստն սկսել է նշված թեմայի մասին խոսելով:

«Խորավայի փողոցում տեղի ունեցած ողբերգությունը մեզ համար դարձել է կարևոր մարտահրավեր, մեզ համար մարդն է կարևոր արժեքը, մենք կորցրեցինք երկու երիտասարդ, ցավոք  առաջին ատյանի դատարանի որոշումն առաջացրել է շատ հարցեր, այդ թվում նաև մեզ մոտ»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով, պետությունն արագ արձագանքել է:

«Շատ կարևոր է նշել այս արձագանքները, խորհրդարանը կայացրեց քննչական հանձնաժողով ստեղծելու որոշում, որը համաձայնեք, որ աննախադեպ է»,- հայտարարել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ այդ որոշումը ընդունվել է նախքան Ռուսթավելու պողոտայում ակցիաների մեկնարկը: