Խորավայի փողոցում սպանության գործով խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը հաստատում է, իշխանությունը թաքցնելու ոչինչ չունի. Իրակլի Կոբախիձե
Խորավայի փողոցում սպանության գործով խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը հաստատում է, իշխանությունը թաքցնելու ոչինչ չունի. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին Վաշինգտոնում, Ատլանտյան խորհրդում հանդիպման ժամանակ հարցեր են ուղղել Թբիլիսիում անցկացված բողոքի ցույցերի հետ կապված:

Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Խորավայի փողոցում սպանության հետաքննության պահանջով սկսված բողոքի ցույցերը մեկ անգամ ևս հաստատել են վերջին տարիներին քաղաքացիական հանրության և քաղաքական մշակույթի առաջընթացը Վրաստանում:

«Այս հանրահավաքները ցույց են տվել, որ Վրաստանում զարգացել է ոչ միայն քաղաքացիական հանրությունը, այլ ձևավորվել է նաև քաղաքական մշակույթը: Մենք այդ տեսանկյունից նախկինում ունեցել են դրամատիկ խնդիրներ: Այն ժամանակ բողոքի ցույցերի և հանրության բողոքի արդյունքում ոչ մի բարձրպաշտոնյա հրաժարական չի տվել: Այժմ այս բողոքի ցույցրի գլխավոր խնդիրը հետաքննության ճիշտ անցկացումն էր: Ցուցարարները համարում էին, որ հետաքննության վրա իրականացվում էր ճնշում: Հենց ակցիաների ֆոնին հրաժարական է տվել գլխավոր դատախազը: Նա մեկ անգամ ևս հաստատեց, որ մենք քաղաքական մշակույթի տեսանկյունից հասել ենք կարևոր արդյունքի»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, Վրաստանում հանրությունը շատ զգայուն է մարդու իրավունքների ոտնահարման փաստերի նկատմամբ, եթե նրանց մոտ այդ հարցով ծագում են կասկածներ:

«Վրաստանում առաջին անգամ է եղել նման բան, որ սպանության կոնկրետ գործով խորհրդարանում ստեղծվում է քննչական հանձնաժողով և այդ հանձնաժողովում մեծամասնության տեսքով ներկայացված է ընդդիմությունը: Սրանով մեկ անգամ հաստատում ենք, որ իշխանությունը թաքցնելու ոչինչ չունի, այլ հակառակը, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության հետաքննությունը նաև մեր շահերում է»,- հայտարարել է Կոբախիձեն: