Խորավայի փողոցում սպանության գործով չեմ բացառում իրադարձությունների ցանկացած ուղղությամբ զարգացումը. Նաթիա Մեզվրիշվիլի
Խորավայի փողոցում սպանության գործով չեմ բացառում իրադարձությունների ցանկացած ուղղությամբ զարգացումը. Նաթիա Մեզվրիշվիլի

Գլխավոր դատախազությունը Խորավայի փողոցում սպանության գործով կեղծ ցուցմունք տալու մեղադրանքով ձերբակալված անչափահաս Դ.Ղ.-ին հավանաբար այսօր կներկայացնի մեղադրանք,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին:

Ինչպես նա հայտնել է լրագրողներին, ներքին գործերի նախարարության կողմից Խորավայի փողոցում սպանության հիմնական գործից առանձնացած գործի շրջանակներում անչափահաս վկաներից մեկին ձերբակալել են երեկ:

«Գլխավոր դատախազությունը նշված անձին հավանաբար այսօր կներկայացնի մեղադրանք: Հետաքննությունը շարունակվում է տարբեր ուղղություններով և չեմ բացառում իրադարձությունների ցանկացած ուղղությամբ զարգացման հնարավորությունը: Սա ասել ենք բազմիցս և երեկվա կալանավորումը դրա ապացույցն է»,- նշել է Մեզվրիշվիլին:

Հարցին, նախատեսվում է, թե ոչ Մ.Կ.-ի ձերբակալությունը, Մեզվրիշվիլին պատասխանել է, որ կոնկրետ  չի կարող ասել, թե հետաքննությունը ինչ ապացույցներ կկարողանա ձեռք բերել: