Խորավայի փողոցում սպանության գործը ուսումնասիրող հետաքննչական հանձնաժողովը եզրահանգումը քվեարկության է դնելու սեպտեմբերի 5-ին
Խորավայի փողոցում սպանության գործը ուսումնասիրող հետաքննչական հանձնաժողովը եզրահանգումը քվեարկության է դնելու սեպտեմբերի 5-ին

Խորավայի փողոցում սպանության գործը ուսումնասիրող հետաքննչական հանձնաժողովը եզրահանգումը քվեարկության է դնելու այսօր, սեպտեմբերի 5-ին,-այս մասին լրագրողներին է հայտնել հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեն:

Նրա խոսքերով, հանձնաժողովի նիստին քննարկել են 31 հանձնարարական և քվեարկությունից հետո, արդեն «Վրացական երազանք» կուսակցությունից կլինի կախված, կհաստատի թե ոչ նշված եզրահանգումը:

«Ի հայտ է գալիս մի քանի անձի պատասխանատվության հարցը, ինչպես ներքին գործերի նախարարությունում, այնպես էլ դատախազությունում: Այս ամենը հենվում է փաստերին և ցավոք այդ ամենի վերաբերյալ պատասխան են ստանում, որ ոչ մեկի պատասխանատվության հարցը չպետք է բարձրացվի, ոչ մեկ պատասխանատու չէ որևէ փաստի կապակցությամբ և ամեն ինչ լավ է: Ցավոք հանձնաժողովի նիստին բանավեճը ընթացավ այդ ուղղությամբ: Այժմ ամեն բան կախված է նրանց որոշումից»,-ասել է Սերգի Կապանաձեն:

Խորավայի փողոցում սպանության գործը ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանային հետաքննչական հանձնաժողովի «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչները պահանջել են բարձրացնել ներքին գործերի և արդարադատության նախարարների քաղաքական պատասխանատվության հարցը: