Խորավայի փողոցի գործով քննչական հանձնաժողովը հրապարակել է եզրահանգման առաջին մասը
Խորավայի փողոցի գործով քննչական հանձնաժողովը հրապարակել է եզրահանգման առաջին մասը

Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովը հրապարակել է Խորավայի փողոցում սպանության գործով եզրահանգման առաջին մասը, որտեղ նկարագրված են հանձնաժողովի կողմից բացահայտված փաստացի հանգամանքները – թե ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի մեկին՝ Խորավայի փողոցում:

Եզրահանգման առաջին մասը լրագրողներին են փոխանցել «Եվրոպական Վրաստան»-ի անդամները:

«Հանձնաժողովի եզրահանգման մեջ բացահայտվել է նոր, առանցքային հանգամանք, որը վերաբերում է Դավիթ Սարալիձեի սպանության մեջ դատախազության կողմից մինչ այժմ անհայտ անձի՝ Մ.Կ.-ի դերին: Հանձնաժողովը ձեռք է բերել բազմաթիվ ցուցմունքներ, որով հաստատվում է Մ.Կ.-ի կողմից որոշ իրերի, ածելիի առկայությունը և կռվի ժամանակ դրա կիրառումը:

Փաստարկների համաձայն, նշված առարկան Մ.Կ.-ն.

ա) 51-րդ դպրոցի դիմաց ցույց է տվել իր ընկերներին

բ) կիրառել է Դավիթ Սարալիձեի դեմ ամբարում կռվելիս

գ) կռվից հետո ցույց է տվել ընկերներին և նշել, որ այդ առարկայով հարվածել է Դավիթ Սարալիձեին:

Մ.Կ.-ի կողմից որոշ առկա կրելը և այն կիրառելը կռվի ժամանակ, հիմնավորում է հանձնաժողովի կողմից տրված հանձնարարականը, քրեական հետապնդում սկսվի Մ.Կ.-ի նկատմամբ՝ անչափահաս Դավիթ Սարալիձեի խմբային, կանխամտածված սպանության մեղադրանքով»,- նշված է քննչական հանձնաժողովի եզրահանգման առաջին մասում: