Խնդրում ենք աստծուն, որ Սվետիցխովելիի աղոթքների շնորհիվ, աստված տա մեզ խաղաղություն, ուրախություն, սեր և ամբողջականություն
Խնդրում ենք աստծուն, որ Սվետիցխովելիի աղոթքների շնորհիվ, աստված տա մեզ խաղաղություն, ուրախություն, սեր և ամբողջականություն

Այսօր խնդրում ենք աստծուն, որ Սվետիցխովելիի աղոթքների շնորհիվ, աստված տա մեզ խաղաղություն, ուրախություն, սեր և ամբողջականություն,-այս մասին Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է Սվետիցխովելիի տաճարում:

Իլիա երկրորդը շնորհավորել է բոլորին Սվետիցխովլոբա տոնի առթիվ:

«Այսօր մեծագույն օր է, մեր ազգային տոնը Մցխեթոբան, Սվետիցխովլոբան: Բոլորիտ շնորհավորում եմ: Դժբախտությունը և ուրախությունը միմյանց փոխարինում են և ինչպես երկվորյակ եղբայրներ, շատ բան են տեսել Մցխեթան և Սվետիցխովելին: Այսօր խնդրում ենք աստծուն, որ Սվետիցխովելիի աղոթքների շնորհիվ, աստված տա մեզ խաղաղություն, ուրախություն, սեր և ամբողջականություն: Մեր նախնիները ասում էին, որ եթե վերցնես և քամես այս հողը, ապա կհոսի բազմաթիվ տանջամահ արված մարդկանց արյունը: Այս սուրբ տեղում գահ էին բարձրանում թագավորները, ձեռնադրվում էին եպիսկոպոսները և այլն: Շնորհավորում եմ բոլորիտ:

ՈՒրախ ենք, որ այսօր, այս տոնական օրը մեզ հետ է վարչապետը, Թբիլիսիի քաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ»,-ասել է Իլիա երկրորդը:

Թողնել մեկնաբանություն