Խնդիրները, որոնք այսօր համավարակը բերել է աշխարհին, առաջացել են Աստծո կողմից. Իլիա Երկրորդ
Խնդիրները, որոնք այսօր համավարակը բերել է աշխարհին, առաջացել են Աստծո կողմից. Իլիա Երկրորդ

Այն խնդիրները, որոնք այսօր համավարակը բերել է աշխարհին, առաջացել են Աստծո կողմից,-  այս մասին ասված է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի ու Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա Երկրորդի Սուրբ Ծննդյան ուղերձում:

ՈՒղերձում պատրիարքը նշում է, որ կարևոր է նախատեսել բժիշկների խորհուրդները, սակայն միևնույն ժամանակ պետք է մոտ լինենք աստծուն:

Այն խնդիրները, որոնք այսօր համավարակը բերել է աշխարհին, առաջացել են Աստծո կողմից: Վարակի տարօրինակ բնույթը մարդկանց ստիպել է ենթարկվել որոշակի կանոնակարգերի: Դա անհրաժեշտ է, բայց անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս ավելի մոտ լինենք Աստծուն, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը: Սուրբ գրությունը հիշեցնում է մեզ. «Որդիս, աչք մի փակիր քո հիվանդության վրա, այլ ավելի շուտ աղոթիր Տիրոջը և կբուժվես: Հեռացրու գայթակղությունը, ուղղիր ձեռքերը և մաքրիր սիրտը ամեն մեղքից»: Ուստի մենք պետք է չափավոր լինենք, ուշադրություն դարձնենք բժիշկների խորհուրդներին, բայց ամենակարևորը Աստծո պատվիրանները պահելն է և առաքինի կյանքն ապրելն է նրա առջև», – ասվում է ուղերձում: