Խիստ վերահսկվելու է, որ ռեստորաններում չանցկացվեն այսպես կոչված սոցիալական միջոցառումներ, պատրաստ ենք ավելի խստացնել պատասխանատվությունը. Նաթիա Թուրնավա
Խիստ վերահսկվելու է, որ ռեստորաններում չանցկացվեն այսպես կոչված սոցիալական միջոցառումներ, պատրաստ ենք ավելի խստացնել պատասխանատվությունը. Նաթիա Թուրնավա

Խիստ վերահսկվելու է, որ ռեստորաններում չանցկացվեն այսպես կոչված սոցիալական միջոցառումներ, պատրաստ ենք ավելի խստացնել պատասխանատվությունը,- այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:

Նրա խոսքով, սննդի օբյեկտների ներքին տարածքների բացումը տեղի կունենա խիստ մոնիտորինգի ներքո, քանի որ այս տարածքներում վարակման ռիսկը դեռ բարձր է:

«Ռեստորանային արդյունաբերության ներքին տարածքները գործնականում կբացվեն 10 օրում, բայց այստեղ ես կցանկանայի նշել, որ դա արվելու է խիստ մոնիտորինգի ներքո, քանի որ դեռևս աշխարհում արդարացիորեն համարվում է, որ ռեստորանները բարձր շարժունակություն առաջացնող տարածքներից մեկն են, որտեղ վարակի վտանգը բարձր է, քանի որ գործնականում անհնար է կիրառել շնչադիմակ: Հետևաբար, մենք շատ ուշադիր կհետևենք, թե ինչպես են այդ տարածքներում կատարվում արձանագրությունները:

Մենք բազմաթիվ հանդիպումներ ունեցանք ռեստորանային բիզնեսի հետ և նրանց կողմից պատասխանատու մոտեցում տեսանք: Այդտեղ կլինեն նաև անձնակազմի պարտադիր փորձարկումներ: Կլինի խիստ վերահսկողություն, որ չկատարվեն այսպես կոչված սոցիալական միջոցառումներ, այս արգելքը կմնա ուժի մեջ: Մենք պատրաստ ենք դրա համար պատասխանատվությունն էլ ավելի խստացնել», – հայտարարել է Թուրնավան:

Նախարարի խոսքով, հանգստյան օրերի արգելքի վերացումը կախված կլինի նրանից, թե ինչպես են այսօր ընդունված որոշումները ազդելու համավարակաբանական իրավիճակի վրա:

«Ընդհանուր առմամբ, այս որոշումն անհրաժեշտ է մոտ 200 000 մարդու համար, ովքեր աշխատում են այս ոլորտում: Մեզ համար կարևոր է, որ այդ մարդիկ հնարավորինս պահպանեն իրենց աշխատանքը, և որ այս արդյունաբերությունը նույնպես եկամուտ ստանա: Այնուամենայնիվ, հանգստյան օրերը դեռ մնում են սահմանափակ և հաջորդ փուլում, երբ մենք կտեսնենք, թե ինչպես է այս բացումը աշխատում համավարակաբանական առումով, այդ ժամանակ մենք կքննարկենք ռեստորանների հանգստյան օրերին աշխատելու հարցը», – հայտարարել է Նաթիա Թուրնավան: